Ավ. Իսահակյանը «Վերնատան» անդամների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը «Վերնատան» անդամների հետ նկարիչ Գ. Բաշինջաղյանի արվեստանոցում, նրա մեծադիր կտավների ֆոնին, աթոռներին նստած, տարբեր դիրքերով. երևում են մինչև ոտքերը: Թումանյանը և Իսահակյանը նստած են մի աթոռի վրա, ուսերն իրար հպած: Իսահակյանի աջ ձեռքը դրված է աջ ոտքին, հայացքը՝ նկարողին: Հագին մուգ կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ. մազերը, բեղն ու մորուքը առատ, սև: Լուսանկարում՝ Կոմիտասը, Արշակ Չոպանյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Վրթանես Փափազյանը, Ղազարոս Աղայանը: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  20 Երկարություն (սմ)՝  15,1 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10099