Ավ. Իսահակյանը մտավորականների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանը լուսանկարված է մի խումբ հայ մտավորականների հետ Արզնիում: Ներկա են Լուսիկ և Մարտիրոս Սարյանները, Հովհ.Թումանյանի այրին՝ Օլգա Թումանյանը, ճարտարապետ Թ.Թորոմանյանը և այլք: Իսահակյանը խմբի մեջ է, բայց և զանազանվում է:Լուսանկարված է գրեթե հասակով մեկ, ձախ ոտքը չի երևում՝ դիմացը նստած անձի պատճառով: Հագին բաց գույնի պիջակ է, սպիտակ վերնաշապիկ, մուգ, երկար փողկապ՝ քորոցով, սև տաբատ: Մազերը, բեղն ու մորուքը՝ սև: Տարածքը ժայռեղեն է: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  8,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արզնի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ., սեպտեմբեր Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 45 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ 35