Ավ. Իսահակյանը Կ.Չանդրի պատվին կազմակերպված հյուրասիրությանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը հնդիկ գրող Կրիշան Չանդրի պատվին Գրողների տանը կազմակերպված հյուրասիրությանը: Ներկա են հիմնականում հայ գրողներ՝ Նաիրի Զարյանը, Վահրամ Ալազանը, Հմ. Սիրասը, Մովսես Արազին և ուրիշներ: Սեղանի գլխին նստած է Իսահակյանը, երևում է մինչև կուրծքը, 3/4 թեքությամբ, աջ ձեռքը չի երևում, ձախը՝ կողքին դրած: Հագին սև կոստյում է, Ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան: Հեղինակ՝  Կագրամանով Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  18,4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7041