Ավ. Իսահակյանը իրեն շնորհավորելու եկած աշակերտների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Իսահակյանի առանձնատան առաջ: Աշակերտները հավաքված են մուտք տանող՝ աստիճանների վրա կանգնած, առջևի շարքում կքանստած: Իսահակյանը և նրա հյուրերը լուսանկարվել են հարթակի վրա կանգնած, քադռան առաջ: Ավ. Իսահակյանը երևում են է մինչև ծնկները և գլուխը՝ ամբողջությամբ, 3/4 թեքությամբ: Հագին մուգ կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ: Մազերը նոսր են, հետ սանրած, մորուքը՝ սպիտակ: Ներկա են նաև Վաղարշակ Նորենցը /ձախից/ և Վահրամ Ալազանը: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6975