Ավ. Իսահակյանը իր անունը կրող դպրոցի ուսուցչական կազմի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարվել են դպրոցի սրահներից մեկում, Ավ. Իսահակյանի շուրջը խմբված: Իսահակյանը նստած է կենտրոնում, երևում է մինչև գոտկատեղը, 3/4 թեքությամբ, հայացքը՝ լուսանկարչին, ձեռքերը չեն երևում, հագին գարնանային վերարկու է, տակից մուգ կոստյում, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ: Իսահակյանի առջև փոքրիկ սեղան է, վրան՝ գրքեր: Սեղանի առջև կանգնած են երկու երեխա, տղան՝ փոքրիկ Ավիկն է: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,6 Երկարություն (սմ)՝  11,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7189