Ավ. Իսահակյան հանդիպումը իր անունը կրող դպրոցի աշակերտության հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը դպրոցականների հետ իր անունը կրող դպրոցի բակում, նրա շուրջը խմբված:Իսահակյանը նստած է երկար նստարանին, երկու ձեռքերը՝ իրարից հեռու պահած ոտքերի արանքում և նրանց մեջ՝ ձեռնափայտը և լայնեզր գլխարկը, հայացքը վար թողած: Հագին մուգ կոստյում է, Ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ, 3/4 թեքությամբ: Մի աղջիկ, որ երևում է կիսադեմ, մեծ ծաղկեփունջ է մատուցում Իսահակյանին: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  12,2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հուլիսի 28, 1947թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7174