Աստղիկ Ղոնդախչյան

Աստղիկ Ղոնդախչյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Աստղիկ Ղոնդախչյան Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարի աջ կողմում Ա.Ղոնդախչյանն է: Լուսանկարի դարձերեսին նվիրատուի տողերն են /կապույտ թանաքով/ «Նկարուած է Թիֆլիս. 1916 թվականին: 22/5/1992. Նիւ-Եորք: Կը նուիրեմ թանգարանին: 24 սեպտ. 1996: Երեւան, ստորագրություն»: Աստղիկ Ղոնդախչյանը ծնվ. է 1898թ. դեկտեմբերի 22-ին Կարսում: Ամուսնացվել է Բաբլանյան ազգանունով ինժեների հետ, մեկնել են Բուլղարիա, այնուհետեւ՝ Եգիպտոս, ուր աշխատել է դաշնամուրի մանկավարժ, հետո մեկնել է Նյու-Յորք, որտեղ 1992թ. մայիսի 5-ին կնքել է իր մահկանացուն: Ունի մեկ աղջիկ՝ Լյուսի անունով եւ երկու տղա թոռնիկներ: Աղջիկը եւս վախճանվել է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 347 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7065