«Աստծո որդու տունը»

«Աստծո որդու տունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սցենարի հեղինակ` Արփեն Մովսիսյան, օպերատոր` Վահան Կարապետյան: Հաղորդումն սկսվում է Մ. Սարյանի «Ե. Չարենցի դիմանկարը» նշանավոր կտավի պատկերով: Այնուհետեւ Հասմիկ Չարենցն է հուշաքար-ցուցասրահի մոտ, այցելուների մուտքը թանգարան: Չարենցի հուշատան հյուրասենյակում` հաղորդման սկզբում եւ վերջում, հնչում է Հայաստանի ժող. արտիստ Սվետլանա Նավասարդյանի խոսքը հրատարակիչ Չարենցի եւ Առնո Բաբաջանյանի կապի մասին, ասելով` կարծս Չարենցն օրհնեց Առնոյի անցնելիք ճանապարհը` նմանություն տեսնելով նրանց մեջ. երկուսն էլ թողել են ակնհայտորեն սիրո խոստովանություն առ հայրենիք` Չարենցը «Ես իմ անուշ Հայաստանի» , Առնոն հերոսական բալլադ-ստեղծագործություններով: սեղմասկավառակում նաեւ Ա. Գասպարյանի, Հովհ. Չեքիջյանի, Դ. Գասպարյանի, Լեւոն Անանյանի, ՉՏԹ տնօրեն` Լ. Հակոբյանի մտքերն են ՉՏԹ մասին: Հաղորդման մեջ Ա. Գասպայանն ասմունքում է Չարենցի գործերից: Հաղորդման մեջ Ազատ Գասպարյանն իր խոսքում նշում է.«Թանգարան չէ սա, տաճար է, որտեղ իրենց մեծ ներդրումն ունեն թանգարանի պահապան հրեշտակները` աշխատակիցները: ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանը ներկայացնում է թանգարանի ստեղծման պատմությունը, հիշում նախկին տնօրենին, նրա կատարած աշխատանքը: Պատվիրող՝  Չարենցի տուն-թանգարան Նյութը՝  սեղմասկավառակ DVD Ստեղծման/Արտադրման վայրը՝  Չարենցի տուն-թանգարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  26.02.08 Չափս՝  տևողություն՝ 33 րոպե 35 վյրկ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7853