«Աստծո առաջ սուրբ ծաղիկը ջրողը» որմնաքանդակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ճաճանչավոր արեգակի ներքո բազմած Աստծո առջեւ մեկը (մարմինը, ուսի բարձրությամբ եւ գլուխը վնասված ամբողջովին), ջրում է սափորի միջի երկպտուղ, մեջտեղից բարձր, մշտադալար ցողունով սուրբ ծաղիկը: Քանդակը վնասված է նաեւ հիմքի մոտ, աջ անկյունում: Լուվրի գույքահամարն է՝ 6034: Լուվրի Հին Ասիայի արվեստի հավաքածուից է: Դարձերեսին՝ ՉՏԹ կնիքն է, տպագրված է ցուցադրության վայրն ու անվանումը /ֆրանսերեն/: Նյութը՝  թուղթ, լուսանկար, բացիկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ, Լուվր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1918 223 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ4733