«Ասուրբանիպալ թագավորն իր երկանիվ ի վրա» հարթաքանդակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արքան ամպհովանու ներքո, երկանիվ մարտակառքի վրա: Կառքը վարում է երկարամորուս մեկը: Ասուրբանիպալ արքան սև մորուքով է, գլխին հսկայական գլխանոց: Մարտակառքը շրջապատում են հետիոտն ռազմիկներ: Հարթաքանդակի վերին, երկրորդ շերտում (քանդակն եռաշերտ է. առաջինում՝ արքան է) նույնպես զինվորներ են, որոնց հետ քայլում է մեկ երեխա: Երրորդ շերտը՝ մարտակառքի անիվի մի մասն ու ռազմիկների առանց ոտնամանի ոտքերն են երևում՝ կոճերից քիչ վեր: Լուվրի Հին Ասիայի արվեստի հավաքածուից է: Դարձերեսին՝ ՉՏԹ կնիքն է, տպագրված է ցուցադրության վայրն ու անվանումը /ֆրանսերեն/: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1918 228 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ4738