«Առյուծ ձագերով»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բրոնզաձույլ կոմպոզիցիան բաղկացած է մայր առյուծից և հինգ ձագուկներից։ Մայր առյուծը պատկերված է դինամիկ շարժման մեջ՝ բաց երախով, որի չորս բոլորը ծվարել են նրա հինգ կորյունները՝ դասավորված երկուական երկու կողքերին, իսկ մեկը՝ առջևում։ Ամբողջ պատկերը ներկայացնում է մայրության գաղափարը։ Հեղինակ՝  Դավիթ Քոչար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  բրոնզ Երկարություն (սմ)՝  46 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  251 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-91/1