Առաջին սեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  PREMIER AMOUR Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը բարակ ստվարաթուղթ է, բաց շագանակագույն: Վերին ձախ անկյունում գրքի մատենաշարն է, աջ կողմում՝ գրքի արժեքն է: Կենտրոնում՝ հեղինակի անուն, ազգանունը: Խոշոր սև, թավ տառերով գրված է գրքի վերնագիրը, որից ներքև՝ ձախ կողմում թարգմանչի ազգանունը: Կենտրոնում՝ աշնանային բնապատկերի ֆոնի վրա, կա իրար հետ զրուցող սիրահար զույգի նկար, որոնք անկաշկանդ նստած են գետնին: Աղջկա հետևում բացված անձրևանոց կա, իսկ առջևում՝ գիրք: Ամենաներքևում հրատարակչի ազգանունն է և հասցեն: Ֆորզացը համր է: Գրքի հետևի շապիկի վրա կա նույն մատենաշարով լույս տեսած գրքերի ցանկ, ինչպես նաև առաջիկայում լույս տեսնող գրքերի վերնագրերը: Հեղինակ՝  Տուրգենև Իվան Թարգմանիչ՝  Հալպերին Յանկովսկի Էջ՝  48 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926թ. Չափս՝  17x23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6617