Առանձին գրառումներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրառում Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աշակերտական մեկտողանի տետրի թերթ է, գրված է երկու երեսն էլ: Ըստ որում, մի երեսինը մյուսին հակառակ է գրված: Առաջին էջի վերին հատվածում՝ մեջտեղում, գրված են 20, ՚իսկ աջ կողմում 3 թվերը: Նախադասություններից մեկի վրա՝ «Եվ քո հոյակապ ավերակների քարերի մեջ» մատիտով գիծ է քաշված /ջնջված է/: Մյուս էջի վերին մասում գրված է 11 թիվը, 12 տող հետո մատիտով թերթի երկարությամբ գիծ է քաշված, վերևում գրված է 8 թիվը, իսկ տեքստի մեջ մի քանի բառերի վրա մատիտով դարձյալ գիծ է քաշված: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Նյութը՝  Թուղթ, մատիտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Էջ՝  2 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  20,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8679