Առակք Եզովբոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Առակք Եզովբոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եզոպոս. Առակք Եզովբոսի. Թարգմ. ի գաղ. լեզուէ յաւելմամբ ոտանաւոր իմաստից և բարոյական խրատուց ի հ. Մ. վ. Բժշկեան, ի Մխիթարեան ուխտէն. - Վենետիկ, 1849, Ս. Ղազար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն կաշվով: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները կանաչ - վարդագույն ՝ մարմարե մակատեսքով, ողորկ ստվար թղթից են: Էջ 3-ի վերևի և էջ 519-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (էջ 3-ի վերևի լուսանցքում՝ 2 կնիք): Մի քանի էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ մաշված, էջերին կան սնկահետքեր, ջրահետքեր; գիրքը պակասավոր է՝ չեն պահպանվել տիտղոսաթերթը, 1-3 և 539-540 էջերը: Հեղինակ՝  Եզոպոս Էջ՝  540 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1849 Լայնություն (սմ)՝  8,7 Երկարություն (սմ)՝  14,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/679