Առակներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն՝ ամբողջական, կոշտ, եզրով, մուգ կապույտ մաշկալաթ: Կազմին երկնագույն և ոսկեգույն տառերով տպված է համապատասխանաբար հեղինակների և գրքի անվանումը, ներքևում դաջված է փոքրիկ զարդանախշ և հրատարակչությունը: Գրքի կողը վերևի և ներքևի եզրում երկնագույն զարդանախշերով, իսկ կենտրոնում ոսկեգույն տառերով տպված է գրքի վերնագիրը: Առակներն ուղեկցվում են թեմատիկ նկարազարդումներով: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, շրջերեսին նաև ռուսերեն: Ֆորզացը դատարկ, կապտավուն: Հեղինակ՝  Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի Էջ՝  144 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Չափս՝  12,5x17,3 Նկարիչ-Ձևավորող՝  Կ. Տիրատուրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3196