Ապարանջան՝ զարդահամալիրի մաս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Բնօրինակի անվանում՝  ‹‹Նոկտյուրն›› Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ձուլածո կիսակլոր երկու մասից, որոնք իրար միանում են մի կողմում ներդիր ձողով, մյուս կողմում ներդիր փականով, որն ունի գնդաձև սեղմակ: Կենտրոնում ունի մեծ շեղանկյունաձև զարդ, որի վրա ամրացված է երկարավուն քարը: Քարի երկու կողմերը զարդարված են կիսաշեղանկյունիներ կազմող կանաչ ու սև արծնով: Վարպետ՝  Ռ. Սարվազյան Նյութը՝  արծաթ, օբսիդիան, արծն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Քաշ (գր)՝  75.3 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5874/բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-636