Ապարանջան ‹‹Գայանե›› զարդահամալիրի մաս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից, որոնք իրար են միանում գամերի և գնդիկավոր գլխիկով փականի օգնությամբ: Ապարանջանի վրա փորագիր եզրաշերտի մեջ վրադիր ծաղկազարդեր են՝ հատիկներով եզերված, որոնց կենտրոնում ագուցարանի մեջ օվալաձև քարեր են: Ծաղկաթերթիկները գունավորված են արծնի որոշ գույներով: Ապարանջանի առջևի մասում՝ երեք, իսկ մյուս մասում մեկ ծաղկազարդեր են՝ քարերով: Վարպետ՝  Գ. Հակոբյան Նյութը՝  արծաթ, արծն, կվարց-մորիոն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988թ. Քաշ (գր)՝  63.2 Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7741/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-823