Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու կիսաշրջանաձև սալիկներից, որոնք մի կողմում միանում են ներդիր գամի օգնությամբ, իսկ մյուս կողմում, առջևի մասում փականն է: Սալիկներն իրենց վրա ունեն երկու լայն ակոսներ՝ պատված կապույտ արծնով: Առջևի մասում դրանց լայնությունը մեծանում է և հատվում է ուղղահայաց ակոսին: Փականի մասում, երկու կողմից ագուցարանի մեջ քարեր են: Քարերի ագուցարանների փոքրիկ ձողիկների միջոցով միանում են ուղղահայաց երկարավուն ձողին, որի վրա փականի ամրակն է: Մյուս սալիկի առջևի մասում ամրացված է փականի հենակը: Վարպետ՝  Ռ. Սարվազյան Նյութը՝  արծաթ, սինթետիկ շպինել,արծն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. Քաշ (գր)՝  96,5 Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6940 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-776