Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է կիսաշրջանաձև երկու մասերից,որոնք իրար միանում են ներդիր ձողերով: Ամրացման տեղում վերդիր եղանակով ամրացված են 5- ական փոքրիկ զարդեր՝ կենտրոնի երեքը քառակուսի, անկյուններինը՝ ձվաձև: Իրանն ամբողջությամբ ցանցահյուս է՝ վերդիր զարդերով և վեց խոշոր քարերով: Քարերի արանքն ընկած տարածքները լրացված են մանրահյուս աշխատանքով կատարված թիթեռաձև չորս խոշոր զարդերով: Վարպետ՝  Հարություն Ներկարարյան Նյութը՝  արծաթ, օպալ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Քաշ (գր)՝  70.9 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4681 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-594