«Աշունը Երևանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հին Երևանի աշնանային տեսարան: Առաջին պլանում կավակերտ վարդագույն և դեղնավուն տներ, կենտրոնում՝ տների ֆոնի վրա երկու խոշոր ծառեր, երկրորդ պլանում՝ սարալանջի տեսարան մանուշակա-մոխրագույն երանգով, որը եզրագծվում է ձյունածածկ լեռնաշղթայով: Վերևում՝ երկնագույն երկինք: Աջից ներքևում հայատառ գրություն «Ս. Առաքելյան, 1926 թ. Երևան»: 1985 թ. նկարը վերականգնվել է պատկերասրահում: Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  30 x 50 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 661