«Աշունը Երևանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բնանկարի ժանրի աշխատանք է: Կտավը աչքի է ընկնում գույների լոկալությամբ: Լավ են համադրված կարմիրը վարդագույնի, կանաչը դարչնագույնի, դեղինը նարնջագույնի հետ: Տաք գույների միջոցով նկարչին հաջողվել է պատկերել աշնան պահը: Նկարիչը կապույտ երկնքի ֆոնի վրա պատկերել է լեռներ, ստորոտում՝ աշնանային այգի: Աջից ներքևում հայատառ գրություն՝ « Ս. Առաքելյան, 1923 թ.»: Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  50 x 70 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 997