Աշուղները և նրանց արվեստը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, մոխրագույն:Առջևի շապիկի վերին մասում հեղինակի անունն է, որը երեք կողմերից շրջանակված է կապույտ եզրագծերով և զարդանախշերով: Կենտրոնում գեղագիր կապույտ տառերով գրքի անվանումն է: Ներքևում երկու երանգներ միախառնվում են անհավասար եզրանախշերով: Անվանաթերթին գրքի տվյալներն են և երաժշտական գործիքներով գլխազարդ: Ճակատանկարը Գ.Լևոնյանի դիմանկարն է: Հեղինակ՝  Գ. Լևոնյան Էջ՝  107 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944թ. Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3368