Աշուղ Պայծառեի (Վարշամ Տրդատյանց) երգերը

Աշուղ Պայծառեի (Վարշամ Տրդատյանց) երգերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աշուղ Պայծառէի (Վարշամ Տրդատեանց) երգերը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պայծառէ. Աշուղ Պայծառէի (Վարշամ Տրդատեանց) երգերը. Առաջին հատոր. Հեղինակը նւիրում է հայ ժողովրդին. - Թիֆլիս, 1895, տպարան Վրաց. Հրատ. Ընկ. / Тип. Грузинск. изд. Т-ва: Շապիկը բարակ ողորկ թղթից է՝ առաջին կազմերեսը՝ բաց վարդագույն, վերջին կազմերեսը՝ բաց հարդագույն: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալնեը, վերջին կազմերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մաշված: Հեղինակ՝  Պայծառե (Վարշամ Տրդատյանց) Էջ՝  84 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/340-2