Աշնանային բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առջևի պլանում կա մուգ դարչնագույն բլրի լայն փեշ աջից՝ դեպի գագաթը տանող գորշ շագանակագույն ճանապարհով, ջրափոսերի ոչ մեծ գորշ երկնագույն կետերով և ոչ մեծ գորշ օքրայագույն կառույցով, որի աջ մասի կենտրոնում կա ծորակ: Նրանից աջ և ձախ կան բարձր ու բարակ սլացիկ ծառեր սև ու շագանակագույն բներով և գորշ շագանակագույն երկարավուն կատարներով: Հեռավոր պլանում ձախից երևում է սարի գագաթը՝ աճած խիտ կապույտ, գորշ թանաքագույն անտառով: Վերևում ցածր գորշ երկինքն է ցածր սև ու գորշ ամպերով: Քսվածքը ընդհանրական է ու լայն: Հեղինակ՝  Սերեբրյակովա Զինաիդա Եվգենևնա (1884-1967) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-156