Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի՝ Ասիոյ, Եւրոպիոյ, Ափրիկիոյ և Ամերիկոյ: Մասն երկրորդ: Եւրոպիա: Հատոր Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Ստորագրեալ զիւրաքանչիւր աշխարհաց որ ի նոսա՝ զդիրս, զբերս, զբարս, զվաճառականու[թ]ի[ւն], զկառավարու[թ]ի[ւն], զկրօնս և այլն: Աշխատասիրութ[եամ]բ Գերապատիւ Տեառն Տեառն Ստեփաննոսի Գիւվէր Ագոնց Վ[ար]դ[ա]պ[է]տի և Աբբայի միաբանութե[նե] Տեառն Մխիթարայ մեծի Աբբայի։ Բովանդակութիւն - Էջ 3-8՝ Մասն երկրորդ. Եւրոպա, Ա. անուն։ - 9-43 Աշխարհ Ա. Փորթուքալ։ - 44-129՝ Աշխարհ Բ. Սպանիա։ -130-299՝ Աշխարհ Գ. Գաղղիա, այժմ Ֆրանչիա կամ Ֆրանսիա։ -300-346՝ Աշխարհ Դ. Ֆիանտրա։ -347-397՝ Աշխարհ Ե. Հոլանտա կամ Հիւսիսային Ֆիանտրա։ -398-485՝ Աշխարհ Զ. Մեծ Բրիտանիա կամ տէրութիւն Անգղիոյ։ - 486-567՝ Աշխարհ Է. Դանիք կամ Տանիմարքա։ -568-630՝ Աշխարհ Ը. Շվէտք։ Այս աշխատությունը ամբողջությամբ չորս մասից է։ Երրորդ և չորրորդ մասերը («Ափրիկէ» «Ամերիկա») բաղկացած են յուրաքանչյուրը մեկական հատորից։ Երկրորդ մասը («Եվրոպիա») բաղկացած է 6 հատորից, իսկ առաջին մասը՝ («Ասիա») պետք է բաղկացած լիներ 4 հատորից, բայց մենք տեսել ենք միայն երկուսը՝ Ա և Դ հատորները։ Այդ մասի Բ և Գ հատորները չգտանք ոչ մի գրադարանում։ Եվ քանի որ մատենագետները մանրամասն չեն նկարագրել աշխատությունը, մենք հաստատ չենք կարող ասել՝ այդ հատորները լո՞ւյս են տեսել, թե ոչ։ Բ և Գ հատորները հիշատակել ենք կասկածանքով (տես NN 63, 64)։ Այսպիսով, ամբողջ աշխատությունը բաղկացած է 10 կամ 12 հատորից։ Մեզ հանդիպած 10 հատորների տպագրությունն սկսվել է 1802 թ. և ավարտվել է 1806-ին։ Ըստ Ղազիկյանի՝ աշխատությունը բաղկացած է 11 հատորից։ Իսկ տպագրությունն ավարտվել է 1808 թ. (տես «Հայկական նոր մատենագիտութիւն», հտ. Ա, էջ 18)։ Ամենից առաջ՝ 1802 թ. տպագրվել են սույն երկրորդ մասի սկզբի 4 հատորները, և երրորդ ու չորրորդ մասերը։ Այնուհետև, 1804 թ. տպագրվել են երկրորդ մասի Ե-Զ հատորները։ Վերջում տպագրվել է առաջին մասը, որի Ա հատորը լույս է տեսել 1806 թ., իսկ Դ հատորը՝ 1805 թ.։ Առաջին մասի Բ և Գ հատորները ենթադրում ենք, որ լույս են տեսել 1805 թ., թեև Ղազիկյանի նկարագրությունից կարելի է ենթադրել նաև, որ այդ երկու հատորները, կամ դրանցից մեկնումեկը, տպագրվել է 1807-1808 թթ.։ Առաջին մասի Ա հատորը և երկրորդ մասի Ե-Զ հատորները գրել է Ղուկաս Ինճիճյանը (տես NN 52, 53, 84)։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 5 օրինակ: MGH Էջ՝  640 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1802 Չափս՝  7x14,5 սմ. Տպարան՝  Սուրբ Ղազար Հեղինակ՝  Ագոնց Ստեփանոս (Գիւվէր) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  27325 Բաժնեհաշվառանիշ՝  1779-ԱՀ