«Անտիպ եւ չհավաքված երկեր»

«Անտիպ եւ չհավաքված երկեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրքի ֆորզացին՝ «Նվիրում եմ Ռեգինային՝ հարգանքով ու սիրով, հորս ձեռագրերի պահպանման գործում նրա հերոսական արարքի խորին գիտակցությամբ ու երախտագիտության զգացումով. Անահիտ Չարենց. 2 սեպտեմբեր 1983թ.» ընծայագիրն է: Ֆորզացին՝ վերջում, մանուշակագույն թանաքով գրած է. «9613 ...»: Ժողովածուն ընդգրկում է Ե.Չարենցի անտիպ մնացած գործերը, թարգմանությունները, նամակները, ինչպես նաեւ միայն մամուլում հրատարակված բանաստեղծությունները: Անվանաթերթի դարձերեսին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  արհեստական կաշի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 662 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 7362