Անվերնագիր 1995

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերացական հորինվածք, պատկերված՝ վերին հատվածում կապտականաչավուն ֆոնով խորքային միջավայրում: Հորինվածքը պատկերված է վերացական ձևերի ծավալային լուծումներով: Դեպի կենտրոն խմբված, էքսպրեսիվ գունաբծերով՝ սպիտակ, կանաչ, որոշ կարմիր, տեղ-տեղ դեղին, կապույտ ու սև, որոշ հատվածներում թեթև գծային կոնտուրներով կառուցված է դեկորատիվ, փոքր-ինչ ծավալային հորինվածք: Հորինվածքի վերևում՝ կապտականաչ ֆոնին, սպիտակ, քառակողմ, հարթ բեկորներ հիշեցնող մեծ բծեր: Ձախ հատվածում՝ փոքր-ինչ ներքև, եռանկյունաձև սև ժայռաբեկոր հիշեցնող պատկեր: Հեղինակ՝  Հակոբյան Քաջիկ (1950) Նյութը՝  թուղթ. խառը տեխնիկա Չափս՝  43x54 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-612/2(10)