Անվերնագիր 1995

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  ¾ երկնագույն հատվածով և ստորին ¼ մոխրագույն հատվածով՝ ինտերիեր հիշեցնող ֆոնին, պատկերված է վերացական հորինվածք, որոշ պատկերային էլեմենտների հղումով: Ձախ վերին հատվածում՝ նստարան հիշեցնող պատվանդան: Ձախ ստորին անկյունում՝ ապակե անոթ հիշեցնող պատկեր՝ թվացյալ ծաղիկներով: Դեպի աջ՝ փոքրիկ կլոր սեղան հիշեցնող պատկեր, որից դեպի աջ և դեպի վեր բարձրանում է վերացական պլաստիկ ձևերի գունային հորինվածքը: Կոլորիտը հագեցած է գերիշխող երկնագույնով, մասամբ մոխրագույնով, տեղ-տեղ կապույտ, դեղին, որոշ հատվածներում կարմիր և շագանակագույն, ինչպես նաև սպիտակավուն բծերով: Հեղինակ՝  Հակոբյան Քաջիկ (1950) Նյութը՝  թուղթ. խառը տեխնիկա Չափս՝  49.5x61,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-612/2(8)