Անոթների բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ապակե անոթների բեկորներ են, տարբեր ձևերի և չափսերի: Հատակներից մի քանիսը հարթ, օղակաձև, լայն մակերես ունեն, մյուսները՝ ներճկված, գոգավոր: Բաժակների պսակի մասեր. թափանցիկ, դեղնավուն, երկնագույն-կանաչ երանգներով: Իրանների վրա կան փորագիր զարդեր: Տաշված կլոր բլթակներով թասի իրանի մասեր. բաց կանաչավուն /5-6- րդ դար/: Կարճ վզիկներով սրվակների բեկորներ. վզիկներից մեկը վեցանիստ մակերես ունի /5 7-րդ դ/, մյուսների ծորակը կարճ է, փոքր, կտցավոր: Երրորդը՝ կարճ, լայն վզիկով է, անմիջապես միացած ուռուցիկ իրանին: Կա ապակեթել վերադիր զարդով իրանի մաս: Բոլորը պատված են փառով: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. V-IX դդ. Նյութը՝  ապակի Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/196 դ Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54