Անձեռոցիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն ուղղանկյուն կտորի մակերեսն ասեղնագործված է բուսական զարդանախշերով: Կենտրոնում կարմիր թելով ասեղնագործված քառանկյան միջից դեպի վեր և ներքև դուրս են գալիս կարճ շագանակագույն ցողունով կանաչ տերևներով կարմիր փոքր ծաղիկներ, որոնց ավելի մեծ տարբերակներն ասեղնագործված են քառանկյան աջ ու ձախ կողմերում: Անձեռոցիկը եզրակարված է ժանեկազարդ երիզով: Գործել է Մարի Կարապետյանը: Նա Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո բնակվել էր Ռումինիայում: Այն իր հետ 1946 թվականից հետո Երևան էր բերել վերջինիս հարսը՝ Մարի Սարգսյանը (նվիրատուի սկեսուրը): Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռումինիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 40-ական թթ. Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  45 x 29 սմ Նվիրատու՝  Հերմինե Սարգսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17542