Անձեռոցիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսի գործվածքի վրա, մի անկյունում, վրադիր, Այնթափի առանց թելքաշ, ցանցկեն, լիցք և ցողունակար տեխնիկաներով ասեղնագործված են ծաղկաթերթիկներ և տերևներ՝ ցողունի վրա: Անձեռոցիկի եզրերը ասեղնագործված են թելքաշ տեխնիկայով: Անձեռոցիկը պատրաստել է նվիրատուի մայրիկի՝ Անաիսի տատիկը՝ Ազնիվ Տեր-Գրիգորյանը, ով ծնվել է Այնթապում, գաղթել է Հունաստան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1922 թ. Նյութը՝  Մետաքս, շղարշ Չափս՝  26 x 26 սմ Նվիրատու՝  Հասմիկ Տեր-Գրիգորյան-Աբրահամյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17778-6