Անձեռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, եզրերին կարված է բամբակյա կարմիր կտորից ժապավեն: Կանվա գործվածքի վրա մետաքսյա գունավոր թելերով, խաչկարի եղանակով ասեղնագործված են երկրաչափական պատկերներ: Կենտրոնում կարմիր երկարավուն վեցանիստերի շարք է, որոնց ծայրերն ավարտվում են սլաքաձև պատկերներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ, մետաքս, վուշ Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  30 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/249 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085