Անկողնակալ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Անկողնապարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկողնակալն ունի մուգ հիմնագույներ։ 4 նեղ ու լայն եզրագոտիներ կան յուրաքանչյուր կողին։ Նեղ եզրագոտիների մեջ պատկերված են երկրաչափական ոճավորված մանր զարդանախշեր։ Լայն եզրագոտու մեջ կան 4-ական շեղանկյունիներ /մեծ/ և 4-ական էլ փոքր՝ մեծերի մեջ։ Դրանց եզրերը կեռիկներ են՝ օձի գլուխ հիշեցնող։ Անկողնակալի եզրերն իրար են միանում, անկողնակալի բերանը փակում են վերջինիս եզրերին ամրացված պարանահյուս 4-ական օղակների միջով անցնող հյուսածո բարակ քուղերը։ Անկողնակալի հատակը առանց զարդանախշի է, կարպետագործ հորիզոնական անցնում են դեղնա-կարմրա-սևավուն երանգի շերտերը։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ,Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920–ական թթ․ Նյութը՝  բուրդ,բամբակ, այծի մազ Չափս՝  123*52*52 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6368/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–2875