Անկողնակալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնական զարդաշերտի մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են վեցանկյուն շրջանակներ, որոնց մեջ ամփոփված են կեռազարդ եզրերով շեղանկյուններ: Վերջիններիս մեջ ամփոփված են խաչանախշեր: Խաչանախշերով շեղանկյուններ են պատկերված վեցանկյուն շրջանակների արանքներում: Կենտրոնական ժապավենից վերև և ներքև պատկերված են սղոցանախշից կազմված զարդաշերտեր և խաչանախշ, աստիճանաձև եզրերով շեղանկյուններից կազմված ժապավեններ: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ․ Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/44 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346