Անկողնակալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկողնակալի զարդանախշերը պատկերված են կանոնավոր շերտերով: Կենտրոնական ժապավենի փղոսկրագույն հիմնագույնի վրա պատկերված են ութանկյուն շրջանակներ, որոնց մեջ ամփոփված են խոյեղջյուր նախշեր: Եզրային ժապավենների կարմիր հիմնագույնի վրա պատկերված են խոշոր թռչնապատկերներ և կենաց ծառեր: Զարդաշերտերը միմյանցից սահմանազատվում են ոլորանախշ նեղ ժապավեններով: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Եղեգնաձորի շրջան, գ. Եղեգիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/43 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346