Անիի Մայր եկեղեցու լուսամուտը՝ արևմտյան պատի հյ․ արևմտ․ կողմից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անիի Մայր եկեղեցու արևմտյան պատի հյուսիս արևմտյան կողմի լուսամուտն է։ Լուսամուտը երիզված է պարուրաձև քանդակ ունեցող ուղղահայաց գոտիներով։ Անիի սբ․ Աստվածածին կամ Մայր տաճարը կառուցվել է 989-1001 թ․ Տրդատ ճարտարապետի կողմից։ Եկեղեցին կառուցվել է Հայոց թագավոր Սմբատ Բ․ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է, որի գմբեթին կանգնեցված է եղել մարդաբոյ արծաթյա խաչ։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Չափս՝  8.5*8.5 Նկարիչ՝  Արամ Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/222 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488