«Անիի Կուսանանց վանքը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Կուսանաց վանքը կիսավեր վիճակում: Վանքի ստորին ծավալը բազմաբերդ է: Յուրաքանչյուր աբսիդ երկու կողմից երիզված է մի-մի զույգ բարակ որմնասյուներով, որոնք վերևում ավարտվում են քանդակազարդ կամարներով: Կամարների հանդիպման տեղում կրկին քանդակներ են: Աբսիդներից մեկում երևում է պատուհան: Վանքի գմբեթը բազմանիստ է, ունի կոնաձև վեղար: Նիստերը վերևում ավարտվում են եռանկյունաձև քիվերով, որոնք մշակված են քանդակներով: Թմբուկին տեսանելի է ևս մեկ պատուհան: Վանքը կառուցված է սրբատաշ քարից, որոնց զգալի մասը բացակայում են: Բակում երևում են դրանց բեկորները: Եկեղեցու կողքին կա երկթեք տանիքով կառույց: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900թ. Չափս՝  8.7*8.6 Նկարիչ՝  Արտաշես Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/130 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488