Անիի Կույսի ամրոցը և Պերճ Պռոշյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձրունքի վրա Անիի Կույսի ամրոցն է։ Հետին պլանում պարզ երևում է Ախուրյան գետը, Ախուրյանի ձորը և խոտերի վրա պառկած մեծ գրող Պերճ Պռոշյանը՝ Հովհաննես Ստեփանի Տեր-Առաքելյանը (1837-1907 թթ․) լայնեզր գլխարկը գլխին։ Միջնաբերդից դեպի հարավ-արևելք ձգվում է մի պարանոց կազմելով թերակղզի, որտեղ գտնվում է Կույսի ամրոցը։ Այն երեք կողմերից շրջափակված է անդնդախոր, անմատչելի ձորերով։ Ամրոցի տարածքում երևում է կիսակործան մի աշտարակ և պարիսպների մնացորդներ։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904թ. Չափս՝  8.5*8.5 Նկարիչ՝  Արամ Վրույր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7744/226ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-488