Անթոլոգիա՝ հանուն հայրենիքի զոհված ֆրանսիացի գրողների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  ANTHOLOGIE DES ÉCRIVAINS FRANÇAIS MORTS POUR LA PATRIE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, ցորենագույն: Շապիկին կապույտով գրված են գրքի տվյալները, կենտրոնում միջին չափի կապույտ շրջանի մեջ պատկերված է հունական քանդակ հիշեցնող կին-հրեշտակ՝ նստած, ձեռքին դափնեպսակ: Կողին կապույտով գրքի անվանումն է, հետևի շապիկին հրատարակչության մի մատենաշարի ցանկ, վերին աջ անկյունում՝ հրատարակչության խորհրդանշանը: Ճակատանկարը՝ բաց մոխրագույն ուղղանկյան մեջ կլոր մեդալիոն է՝ նստած կին՝հրեշտակի պատկերով: Անվանաթերթին նախշազարդ ուղղանկյուն շրջանակի մեջ գրված են գրքի մատենագիտական տվյալները: 16 և 17-րդ էջերի միջև ներդիր էջ է՝ Շ. Պեգիի դիմանկարով: Կազմող՝  Կարլոս Լարոնդ Էջ՝  64 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12x18,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5456