Անանիա Շիրակացի, 2008, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Արձանիկ՝ տղամարդու ֆիգուր՝ միաձուլված պատվանդանին, կանգնած ամբողջ հասակով: մարմինը 3/4ով դեպի ձախ: Ձախ ձեռքով գրկած և մարմնին հպած գունդ, աջ ձեռքով բռնած կարկինը դրած գնդի վրա: Գլուխը խոնարհած դեպի գունդը: Ուղիղ քթով, նշաձև աչքերով, առանց բիբերի, բեղ-մորուսով: Աջ ոտքն ողիղ, ձախը՝ կիսածալ: Գլխի գագաթը թեթևակի ուռուցիկ: Կիսաճաղատ: Ականջների մոտ մազերը հետ սանրած, հասնելով մինչև ծոծորակը: Ճակատը լայն, ուռուցիկ: Երկարազգեստ, գոտիով, գոտկատեղում՝ զգեստը հավաքած: Զգեստի վրայից թիկնոց: Աջ ուսի հատվածում թիկնոցն ամրացված ամրակալով: Բաց ոտնամաններով: Ե. Քոչարի «Անանիա Շիրակացի», 1952 (գիպս երանգավորված, ծեփում) քանդակի բրոնզե կրկնօրինակն է: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Վարպետ՝  Ձուլող՝ Ռուբիկ Կարգանյան Քաշ (գր)՝  20 000 Նյութը՝  Բրոնզ Չափս՝  65 x 18 x 20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5666 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 30