Անահիտ Չարենցը  Մոնրեալի հայկ. դպրոցի աշակերտների հետ

Անահիտ Չարենցը Մոնրեալի հայկ. դպրոցի աշակերտների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ե.Չարենցի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրերին Անահիտ Չարենցը Կանադայի Մոնրեալ քաղաքի հայկական դպրոցի աշակերտության եւ տնօրենի հետ: Փոքրիկ սեղանին հենված Անահիտ Չարենցին լուսանկարել են գրելու պահին: Սեղանին դրված է ծաղկի զամբյուղ: Անկյունում՝ պատին Ե.Չարենցին նվիրված փոքրիկ ցուցադրություն է: Անահիտ Չարենցը սեւ, բաց ու մուգ շագանակագույնի համադրությամբ երկարաթեւ տաք, անկոճակ սվիտերով է, կարճ գանգուր մազերով: Դարձերեսին կապույտ թանաքով գրած է. «Անահիտ Չարենց, Մոնթրեալ /Կանադա/ 1997» , սեւ թանաքով՝ «աշակերտության հետ»: Ան.Չարենցը ծնվ. է 1935թ. հունիսի 7-ին, Երեւանում: Չարենցագետ է, բանասիրության թեկնածու: Այժմ կենսաթոշակառու է, բնակվում է Հոլանդիայի Դոդրեխտ քաղաքում: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 396 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7297