Անահիտ Չարենցը, Գոհար Չարենցը /Անահիտի դուստրը/ եւ Մանուէլ Քէօսէեանը

Անահիտ Չարենցը, Գոհար Չարենցը /Անահիտի դուստրը/ եւ Մանուէլ Քէօսէեանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ե.Չարենցի ծննդյան 100-ամյակի հանդիսության օրը Կիպրոսի /Նիկոլզիա/ Մելքոնյան վարժարանի հրավերով Անահիտ Չարենցը դստեր՝ Գոհար Չարենցի հետ մասնակցել, հյուրընկալվել է հաստատությունում: Դպրոցի ուսուցիչ Մանուէլ Քէոսքանի հետ լուսանկարվել են վարժարանի մոտ գտնվող պուրակում: Անահիտ Չարենցը կարճ, գանգուր, մուգ շագանակագույն մազեր ունի, հագել է սեւ փեշ ու կոշիկներ, սպիտակ, երկարթեւ տաք սվիտեր՝ զարդանախշ հյուսվածքով, բաց յասամանագույնի համադրությամբ: Գոհար Ջերահյան-Չարենցը սեւ տաբատով է, բաց կանաչավուն տաք սվիտերով, ուսերին հասնող գեղեցիկ սանրվածքով /մուգ շագանակագույն մազերով/: Գոհարը ծնվել է 1958թ. Երեւանում: Ամուսնացած է, ունի 2 աղջիկ: Ան.Չարենցը ծնվ. է 1935թ. հունիսի 7-ին, Երեւանում: Չարենցագետ է, բանասիրության թեկնածու: Այժմ կենսաթոշակառու է, բնակվում է Հոլանդիայի Դոդրեխտ քաղաքում: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 400 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7301