Անահիտ: Հանդես ամսյա: Ազգային, գրական, գեղարվեստական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Անահիտ: Հանդէս ամսեայ: Ազգային, գրական, գեղարուեստական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Արշապ Չոպանեան. Անահիտ: Հանդէս ամսեայ: Ազգային, գրական, գեղարուեստական. Թիւ 4-5, ապրիլ-մայիս, 1904. - Բարիզ, 1904: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, կենտրոնում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի լուսանցքում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ կենտրոնում՝ «Գրիգոր Կիւլպէնկ»-ի սև-սպիտակ դիմանկարը: Էջագրությունը սկսվում է էջ 73-ից: Կազմերեսները խունացած են, համարը՝ մասնատված: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Արշակ Չոպանյան Էջ՝  73-96 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  22,5 Երկարություն (սմ)՝  28 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1056-26