Այրարատ: Բնաշխարհ Հայաստանյաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Այրարատ: Բնաշխարհ Հայաստանեայց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տեղագրեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան Մ. Մխիթարեան. Այրարատ: Բնաշխարհ Հայաստանեայց. Ի Նաւասարդս Դ շրջանի Հայկին. - Վենետիկ, 1890, Ս. Ղազար: Մեծադիր շքեղ գիրք է՝ կոշտ ստվարաթղթե կազմով: Կազմերեսները պատված են մուգ բալագույն սոսնձալաթով՝ ոսկեգույն գեղեցիկ դրոշմվածքներով: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերևով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները մանանեխագույն՝ մանր ոսկեգույն բուսանախշերով, ամուր թղթից են: Էջերի եզրերը պատված են կարմրավուն ներկաշերտով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 17-ի ներքևի լուսանցքում և վերջին էջին հաջորդող թերթի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին, նաև առանձին թերթերի վրա կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ ու քարտեզներ: Էջ 193-ի նկարի տակ Հովհ. Թումանյանի ձեռքով մատիտով ուղղված է սխալ տպված մակագրությունը՝ «Եկեղեցի եւ գերեզման Ս. Մեսրոպի. Օշական» և փոխարենը գրված է՝ «Սանահնի վանքը»: Էջ 587-ի նկարների անվանացանկում ևս վրիպակ է ուղղված: Կազմերեսները և կռնակը թեթև խունացած են: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  (Ա-Ը), 590, 19 թ. նկ., աղյուսակ և 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  32,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/3-1