«Այսպես է Ամերիկան» /արձակ բանաստեղծություններ/

«Այսպես է Ամերիկան» /արձակ բանաստեղծություններ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գազարագույն կազմին սև գույնի տառեր են, շենքերի պատկերներ, Ամերիկայի ազատության խորհրդանիշ հուշարձանի նման մի ծաղրանկար, որի պատվանդանին մարդկային գանգեր են, նկարչի ազգանունը, իսկ վեր պարզած ձեռքերում դոլլարի փոքրիկ պարկ է , որից կախաղան է արված մի տղամարդ, ոտքերը «Մուրճ ու մանգաղ»-ի պատկերի վրա: Անվանաթերթի մեջտեղում ձվաձև գծանկար-պատկեր է: Անվանաթերթի վերևում հեղինակի ընծայագիրն է. «Խ.Հայաստանի մեծավոր և ամենատաղանդավոր պոետին. Յ.Գույումճեան. Յունվար 21. Ֆիլատելֆիա»: Անվանաթերթին հաջորդող էջին տպագրված է. «Նուէր վաղուայ Յեղափոխութեան...»: Հեղինակը գրքում ներկայացնում է Ամերիկայի ժողովրդի կյանքը, ապրած դժվարին օրերը և տալիս է պատգամներ՝ հեղափոխության սերմեր ցանել ամեն կողմ ճնշվածների համար լուսավոր ճամփաներ բացել և դիմանալ բոլորին, կապիտալիզմի մոխիրների վրա նոր կյանք ստեղծել: Հույս է հայտնում, որ կարմիր դրոշակը Սպիտակ տան գագաթը պիտի ծածանի և Լենինը պիտի տիրե աշխարհին - էջ՝ 18: Ավանաթերթի դարձերեսին և 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Յակոբ Գույումճեան Նյութը՝  բարակ ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 250 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԳ ՀՖ7913