Այծի արձանիկ / արձանադրոշ/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանրաքանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառանկյունձև հարթակի վրա այծը պատկերված է անշարժ վիճակում: Իրանի բոլոր մասերը՝ ոտքերը և նրանց մկանային հյուսվածքները, պոչը, վիզը ընդգծված են: Դնչի տակից սկսվող ընդերկայնական ճեղքը անցնում է փորի տակից մինչև իրանի վերջը, որի մեջ տեղադրված է կլոր գնդիկ: Բարձր ուղղահայաց վզի վրա գլուխը պատկերված է հորիզոնական դիրքով: Դունչը երկար է, բերանը պատկերված է հորիզոնական կտրվածքի միջոցով, աչքերը բարձրադիր շրջանի, եղջյուրները կեռված դեպի ետ, ականջները վեր ցցված վիճակում: Վզի վերին մասը զարդարված է պարանաձև հյուսածո գոտիով: Իրանի ստորին մասի երկու կողմերում արված են եռանկյունաձև հանվածքներ: Այծը արու է, որի ամորձները ընդգծված են: Արձանը միաձույլ է և ձուլվել է մոմի կաղապարում: Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, I դամբարանադաշտ, N 8 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XV-XIV դդ. Նյութը՝  բրոնզ Բարձրություն (սմ)՝  15,5 Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2654/ 46 գ Բաժնեհաշվառանիշ՝  Հ-91