Այգեստան: Նոր ընթերցարան նախնական և երկրորդական դպրոցաց համար

Այգեստան: Նոր ընթերցարան նախնական և երկրորդական դպրոցաց համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Այգեստան: Նոր ընթերցարան նախնական եւ երկրորդական դպրոցաց համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Անանիա Գոնտաքճեան. Այգեստան: Նոր ընթերցարան նախնական եւ երկրորդական դպրոցաց համար. Մասն առաջին. - Վենետիկ - Ս. Ղազար, 1913: Շապիկը սպիտակ ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները և պատկերված է սև-սպիտակ դրվագազարդ նախշ: Գիրքը սկսվում է անվանաթերթից, որի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսների եզրերը և կռնակի հատվածը մաշված են, գիրքը՝ մասամբ մասնատված: Հեղինակ՝  Գոնտաքճյան Ա. Էջ՝  128 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/443