Ամուսնական զույգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ամուսնական զույգ , որոնք երկուսն էլ մասնակցել են Մուսա լեռան գոյամարտին։ Նրանք կոչվում են Սարգիս և Խաթուն Քեսաբլյաններ։ Երկուսն էլ Վագըֆ գյուղից են։ Լուսանկարում ամուսինները ազգային շորերով են, տղամարդը կրում է մուսալեռցիների մոտ տարածված տիպի Գդակ, իսկ կինը՝ նույնպիսի գլխաշոր, որի եզրերի ծաղկեշղթան ամենայն հավանականությամբ նա ինքն է հյուսել մաքոկով։ Լուսանկարը դրված է ստվարաթղթե շրջանակի մեջ, իսկ ստվարաթղթե շրջանակն էլ տեղավորված է փայտե շրջանակի մեջ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, փայտ Նվիրատու՝  Մարի Հովհաննեսի Քեսաբլյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Չափս՝  45*39 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5519 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-233