Ամուսնական զույգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են ամուսիններ Վահան և Սաթենիկ Աբրահամյանները։ Կինը Շիրակի ավանդական տարազով է՝ խրխայով և կրծկալով, գոգնոցով, գլխի հարդարանքը բաղկացած է ֆեսից և զիլիֆից, չուխա շերիդից՝ կենտրոնում խոշոր ոսկեդրամով։ Ունի մետաքսաթելից հյուսված ավանդական գոտի։ Ամուսինը կրում է ռուսական տիպի վերնաշապիկ, ուսի մեջ կոճկվող, նեղ շալվար, բաճկոնակ։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ, փայտ, ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2475 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-138