Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX-րդ դարում: Մասն Ա: (1800-1832թ.)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX-րդ դարում: Մասն Ա: (1800-1832թ.) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրեաց Աղէքսանդր Դ. Երիցեանց. Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX-րդ դարում: Մասն Ա: (1800-1832թ.). - Թիֆլիզ, 1894, տպարան Մ. Շարաձէի: Գիրքը վերականգնված է: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով, ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը (թույլ է երևում): Կռնակը մուգ բալագույն սոսնձալաթից է: Գրքի սկզբում՝ նուրբ ստվարաթղթե էջի վրա, տպագրված է նվիրագիր՝ «Նորին Օծութիւն Տ. Տ. Մկրտչի Ա. Վեհափառ Հայրապետի Կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ Ծայրագոյն պատրիարգի Հայաստանեայց առաքելական Սուրբ Աթոռոյն Էջմիածնի ամենախոնարհաբար նուիրէ աշխատասիրողն»: Վերջին էջ 658-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնքիը: Հեղինակ՝  Երիցյանց Ա. Էջ՝  (Ա-ԺԶ), 658 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/239-1